ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակում Ադրբեջանի անդամակցության փորձեր կային. Քոչարյան
«ԵԱՏՄ-ն ճիշտ է տնտեսական կազմակերպություն է, սակայն այնտեղ արտաքին քաղաքականություն է վարվում»,- խորհրդարանում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով, նույնիսկ դիտորդի կարգավիճակ ունեցող սուբյեկտը կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստերին, սակայն միայն բաց մասին։
«Այժմ բանակցություններ կան՝ մի քանի պետությունների որպես դիտորդ ներգրավվելու համար։ Դիմել են Կուբան և Ուզբեկստանը՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Ավելին, ժամանակին դա շատ նուրբ խնդիր էր, մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրել, որպեսզի դիտորդի կարգավիճակ ստացող պետությունների դիմաց դրվեն շատ լուրջ նախապայմաններ»,- շեշտեց նա։
Ըստ Շ. Քոչարյանի, հստակ ֆիքսված է՝ ԵԱՏՄ անդամակցության համար դիմող պետությունը առաջին դեմքի մակարդակով դիմում է այդ պահին նախագահող երկրի առաջին դեմքին, և այդ դիմումում նա պարտավոր է հստակ ֆիքսել, որ պարտավորվում է ստանձնել պարտականությունները՝ դիտորդ դառնալու։
«Եվ այդ պայմանների առաջ քաշումը պատահական չէր, քանի որ ժամանակին խոսակցություններ կային, որ մեզ համար ոչ ընդունելի պետությունները ևս ցանկանում են կառույցին անդամակցել՝ որպես դիտորդ։ Այդ խոսակցությունները մասնավորապես վերաբերում էին Ադրբեջանին։ Եվ ամեն դեպքում դիտորդի կարգավիճակը կարևոր է, ու պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ դիտորդ պետությունը ԵԱՏՄ-ի կողմից կաշկանդված է։ Եվ դա երբեմն բխում է նաև ՀՀ շահերից»,- ներկայացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան