Հայաստանը մոտ 2 մլրդ 433 մլն դրամ է մուծել միջազգային կազմակերպություններին անդամակցելու դիմաց. Զոհրաբ Մնացականյան
2019 թվականի բյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների անդամակցության վճարների մասով 2019 թականի բյուջեն կազմել է 2 մլրդ 539 մլն 988 հազար դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 432 մլն 801 մլն դրամ:
«Մոտ 107 մլն մնացորդի մասը միջազգային պայմանգրերին Հայաստանի անդամակցության գումարների ճշգրտման հետևանքով առաջացած մնացորդային գումարն է, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի մասով»,- հայտնեց արտաքին գործերի նախարարը:
Մնացականյանի խոսքով, կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարները մուծելու համար Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի «Պատվո ցանկում»: 2019 թվականի հոնվարի դրությամբ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է հատկացվել 175 հազար 176 ԱՄՆ դոլար:
Արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ 2019 թվականից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեում՝ 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: Նախարարի խոսքով, այդ փոփոխության և ընդհանուր անդամվճարների ծախսերի բարձրացման հետևանքով ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներին և գործակալություններին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող է արձանագրվել մինչև 30 տոկոս աճ:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, վերոհիշյալ բարձրացման հետևանքով ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Հաաստանի անդմավճարը բարձրացել է 50 հազար դրամով՝146 հազար ԱՄՆ դոլարից դառնալով 195 հազար ԱՄՆ դոլար:
«Միջազգային երեք կազմակերպություններին 2019 թվականին գոյացած պարտքերն կազմել են՝ Աշխատանքի համաշխարհային կազմակերպությանը՝ 62 հազար 115 շվեյցարական ֆրանկ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ 408 հազար 403 ԱՄՆ դոլոր, իսկ ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպությանը՝ 352 հազար 159 եվրո»,- տեղեկացրեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը և նկատեց, որ այդ պարտքերը կուտակվել են 90 ականների սկզբին, ձևավորվել են դրանց մարման ժամանակացույց, որով ներկայում իրականացում են վճարումները:
Ըստ նախարարի, նման պարտքերի առկայության դեպքում էլ այդ և այլ կազմակերպություններում Հայաստանը զրկված չէ ձայնի իրավունքից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն համադրում է իր քաղաքականությունը կարևոր գործընկերների հետ. Մնացականյանի պատասխանը՝ Իրանին
- Ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրեմ. Մնացականյան
- Խրախուսում պետք է իրականացվի, որպեսզի կայուն պահվի դիվանագիտական անձնակազմը. Մնացականյան
- Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը
- Հայաստանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման ուղղությամբ․ ԱԳՆ