Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
Իտալիայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած Բերգամո քաղաքի դատախազությունը «Covid-19»-ից մահացածների հարազատներից բողոքներ է ստացել։ Այս մասին գրում է «Արևելքը»։
50 մարդ դիմում է ներկայացրել։ Դատախազները ներկա պահին լայնածավալ հետաքննություն են կատարում երկրով մեկ՝ կապված առողջապահական ճգնաժամի հետ։
Եվրանյուզը գրել էր, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Բերգամոյի դատախազության կողմից կանչվել է հարցաքննության՝ համաճարակի տարածման հետաքննության շրջանակներում:
Կառավարության ղեկավարն ինքն արդեն հաստատել է, որ վաղը ցուցմունք կտա և «պատշաճ կերպով կներկայացնի իրեն հայտնի բոլոր փաստերը»: Կոնտեն վստահեցնում է, որ ինքը որևէ մտահոգություն չունի այս կապակցությամբ:
Նշենք, որ Իտալիայում համաճարակի սկսվելուց ի վեր հաստատվել է COVID-19-ի ավելի քան 235 հազար դեպք, որոնց մեծ մասը երկրի հյուսիսում: Ավելի քան 34 հազար մարդ համաճարակի զոհ է դարձել:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի վարչապետ Կոնտեն կանչվել է հարցաքննության՝ համաճարակի դեմ պայքարի գործով
- Իտալիան բացում է սահմանը Եվրոպայի զբոսաշրջիկների համար
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
- Իտալիայում մայիսին հնարավոր է բացվեն թանգարանները
- Իտալիայում մեկ օրում ավելի շատ մարդ բուժվել է, քան վարակվել
- Իտալիայում կարանտինը երկարաձգվում է
- Իտալիայում 104-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան