Լևոն Արոնյան. Մենք ապրում ենք հանուն այդպիսի պահերի, դա սիրահարվածությանն է նման
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Clutch Chess International մրցաշարում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ chess.com –ի հաղորդմամբ, նրա հաջորդ մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է։ Կիսաեզրափակչի մյուս զույգն է Ուսելի Սո-Ֆաբիանո Կարուանա:
«Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա փլեյ-օֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Մենք ապրում ենք հանուն այսպիսի պահերի։ Կարծում եմ՝ նաև իմ մրցակիցը հաճույք ստացավ խաղից: Մենք մեր կարիերայի ընթացքում շատ անգամ ենք կոտրել իրար սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,- խաղից հետո հարցազրույցում ասել է Արոնյանը։
Միգուցե սրանք լավագույն խաղերը չէին, որ նրանք խաղում էին իրենց կարիերայում, բայց մրցակցությունը հետաքրքիր է եղել։ Գրիշչուկն ասել է, որ ավելի լավ է խաղացել, քան երկու օր շուտ, բայց, ընդհանուր առմամբ, ինքն իրենից դժգոհ էր. «Մենք խաղում էինք նորմալ, բայց ոչ ավելին։ Կարծում եմ, որ երկուսս էլ սկսեցինք շատ ավելի ուժեղ գործել կորցրած դիրքերում»։
Հաղթանակից հետո զգացմունքների մասին հարցին Արոնյանը տվել է հիշարժան պատասխան. «Դա անհավատալի զգացողություն է: Դա ինչպես սիրահարվածությունն է։ Հնարավոր է դա զգալ կյանքում միայն մի քանի անգամ: Արյունն ավելի ուժեղ է հոսում ամբողջ մարմնում, և ուրիշ ոչ մի բանի մասին չի կարելի մտածել: Սա հիանալի զգացողություն է, և ես գիտեմ, որ դուք ինքներդ եք դա զգացել: Կարծում եմ ՝ դա է պատճառը, որ մենք շախմատ ենք խաղում»:
Կիսաեզրափակիչն այսօր է։ Արոնյանը հայտարարել է. «Ինձ դուր է գալիս խաղալ Մագնուսի դեմ, ինձ դուրս է գալիս խաղալ Գրիշչուկի դեմ: Նրանց հետ խաղերը մարտահրավեր են, քանի որ նրանք ուղղակի չեն խաղում, այլ ստեղծագործում են։ Նրանք հայտնաբերում են իրենց համար շախմատը հենց տախտակի վրա: Ինձ դուր է գալիս այդ մարտահրավերը, և այն ընդունելու հնարավորությունը Աստծո իսկական պարգև է: Այսօր պարտիաները կարող էին տարբեր կերպ ավարտվել, և ես կարող էի պարտվել: Դժվար հանդիպում էր»:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանը մտել է քառորդ եզրափակիչ
- Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ
- Առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին
- Լևոն Արոնյանը կմասնակցի Կարլսենի կազմակերպած առցանց երկրորդ մրցաշարին