Կառավարությունը մոտ 1 մլրդ 300 մլն դրամի նախնական արժեքով վաճառքի է հանում ոստիկանության մասնաշենքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևանի Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման մրցույթով։
Նախարարը հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում կազմվել է արձանագրություն: Վերջինով առաջարկվում է շենքը ներկայացնել օտարման մրցույթով՝ նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 294 090 800 ՀՀ դրամ։