«Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին
Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%.
Ընկերության լուծումները 2020-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերում տեղադրման 1 152 662 վնասաբեր փաթեթ, որոնք նախատեսված են տվյալների գողության, գաղտնի հետևելու, գովազդ ցույց տալու և հավելագրելու ու այլ անօրինական գործողությունների համար, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 905 174 փաթեթ։
Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։
Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Շորթող ծրագրերի գրոհները ՀՀ-ում կրճատվել են 2,5 անգամ, բայց դրանք սկսել են տվյալներ գողանալ
- «Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». PhantomLance-ը վարակում էր սարքերը GooglePlay-ի հավելվածների միջոցով
- «Կասպերսկի». Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը
- «Կասպերսկի». Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան