«Հայրենիք» կուսակցությունը շուտով կներկայացնի երկրի զարգացման տեսլականը
««Հայրենիք» կուսակցությունն այժմ աշխատում է բոլոր ուղղություններով, և առաջիկայում կներկայացնենք մեր տեսլականը, թե ինչպես ենք պատկերացնում երկրի զարգացումը»,-«Հայրենիք» կուսակցության Հրազդանի գրասենյակի բացումից հետո կուսակիցների, համախոհների, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, Հայաստանին պետք են հստակ ծրագրեր, հստակ կառավարում, ծրագրերի իրականացման համար պետք է աշխատի պետական ողջ համակարգը և ստանա արդյունքներ։
Կուսակցության ղեկավարն ասաց, այս պահին փորձագետներն աշխատում են բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսության ու այլ ոլորտների զարգացման ծրագրերի կազմման վրա։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունն առաջին գրասենյակը բացել է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջի իրականացմանը
- Արթուր Վանեցյան. Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
- Վանեցյանը կոչ է անում խորհրդարանական ընդդիմությանը վարչապետին ու պատասխանատուներին բերել ԱԺ՝ քննելու
- Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին