Շիրակում կորոնավիրուսով վարակված 118 հիվանդ տանն են
Հունիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 28-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2803 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1480 նմուշառման հետազոտություն։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ հունիսի 10-ը ներառյալ Շիրակի մարզի 496 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել։
Հարակից հրապարակումներ`
- Այժմ Շիրակի մարզում վիրուսի տարածման երկու հաստատված օջախ ունենք. մարզպետ
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
- Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան