Պալմիրայում վերականգնվել է էլեկտրականությունը
Սիրիական Պալմիրա քաղաքում վերականգնվել են էլեկտրական ցանցերը, լույս կա յուրաքանչյուր տանը, առաջին անգամ աշխատել է նաև փողոցային լուսավորությունը։
«Էլեկտրական ցանցերը ոչնչացվել էր 90 տոկոսով։ Երբ սկսեցինք դրանց վերականգնումը, բախվեցինք ևս մեկ խնդրի։ Ամենուրեք հսկայական քանակությամբ չբացահայտված ականներ էին: Նրանք կարող էին ցանկացած պահի պայթեցնել: Բայց մեզ հաջողվեց, հիմա էլեկտրաէներգիա կա յուրաքանչյուր տանը, որտեղ մարդիկ ապրում են»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է էլեկտրակայանների ինժեները։
Լույս կա արդեն նաև ամենակարևոր շենքերից մեկում՝ հիվանդանոցում։ Այն գրոհայինները երկու անգամ գրավել ու թալանել էին։ Այժմ 70 տոկոսով վերանորոգված է։ Միակ բժիշկն արդեն ընդունում է հիվանդներ, նրան օգնում են բույքույրերը։
Քաղաքի վարչակազմը հույս ունի, որ շուտով Պալմիրա կվերադառնան այն լքած բնակիչների մեծ մասը։ Հիմա այնտեղ մի քանի հազար մարդ է ապրում, բայց մինչև պատերազմը տաս անգամ ավելի էր։
Հարակից հրապարակումներ`
- Պալմիրայի բարելիեֆները վերականգնվում են
- Սիրիայի իշխանությունները Պալմիրայում վերականգնում են ենթակառուցվածքները
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն