Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում.Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ արտակարգ դրությունը երկարացվելու է։ Նա մասնավորապես գրել է.
«Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։
Վաղը լինելու է կառավարութան արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար։
Կառավարությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության
Նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։
Մի բան ինձ պարզ է. պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։
Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ։»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին