Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 500 հազարը
Ռուսաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8779 նոր դեպք: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնում են օպերատիվ շտաբից:
Համաճարակի ողջ ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչև 502.436:
Մեկ օրում վարակից մահացել է 174 հիվանդ։ Ռուսաստանում ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 6532 մարդ:
Անցած օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 8367 հիվանդ, բուժված հիվանդների ընդհանուր թիվը դարձել է 261 150:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան