Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի ընտանիքը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն, նա վաճառել է իր HYUNDAI մարդատար ավտոմեքենան 4 մլն 550 հազար դրամով՝ Արսեն Մանուկյան անունով քաղաքացու։
Գումարն ամբողջությամբ դրել է բանկերից մեկում՝ ձևակերպելով որպես ավանդ։
Տարվա վերջում, ըստ ներկայացված տվյալների, նա բանկային հաշվին ունեցել է 3 մլն 333 հազար դրամ։
Տարվա վերջին, ունեցել է 1800 ԱՄՆ դոլար, 790 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում ստացել է 11 մլն 644 հազար դրամ, «Անտարես» ՍՊԸ-ից 2 մլն 407 հազար դրամ։
Ձեռքբերված, օտարված գույքի, թանկարժեք առարկաների, տրանսպորտային միջոցների մասին տվյալներ չկան։
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի, «Մեր տպարան» ՍՊԸ-ի փայատեր է 1999-ից, աշխատում է նաև տնօրեն, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում աշխատում է խմբագիր։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի հիմնադիրը հենց այդ ընկերությունն է։
Նրա անունով են գրանցված Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարաններ, որոնցից մեկի բաժնետեր է համարվում, երեք մեքենաներ՝ Nissan-ը 2008-ից, RENAULT-ը՝ 2006-ից, VAZ-ը՝ 2004-ից։
Տարվա վերջին բանկային հաշվին ունեցել է 904 հազար 863 դրամ, կանխիկ 1000 ԱՄՆ դոլար։
Աննա Հակոբյանը «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 855 հազար դրամ աշխատավարձ, ևս 990 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 3 մլն 208 հազար դրամ, ևս մեկ մլն 620 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում, 7մլն 968 հազար դրամ՝ որպես փոխառնություն։
Համեմատության համար նշենք, որ 2018-ին Աննա Հակոբյանը ստացել է 2 մլն 329 հազար դրամ՝ 2019-ի 5 մլն 63 հազարի փոխարեն։
Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի բանկային հաշվին եղել է 324 հազար դրամ։ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից նա ստացել է 2մլն 82 հազար դրամ աշխատավարձ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան