16 մլրդ 435 մլն դրամ գումար է ծախսվել արտաքին հարաբերությունների զարգացման համար
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվելու է արտաքին հարաբերություններին ուղղված 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը։
Նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի համար նախատեսված է եղել օգտագործել 16 մլրդ 648 մլն դրամ գումար, սակայն ծախսվել է 16 մլրդ 435 մլն դրամ գումար, կամ՝ իրականացվել է ծրագրի շուրջ 99%-ը։
«Ինչպես և կարելի էր ենթադրել, ծախսերի հիմնական մասն ուղղված է եղել օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։ Այս ուղղությամբ ծախսվել է 10 մլրդ 760 մլն դրամ։ Սակայն այս հատկացումներից ծախսվել է 99.3%-ը, կամ՝ 10 մլրդ 68 մլն դրամը։ Տարբեր միջազգային կառույցներին անդամակցելու համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամ գումարի 96%-ը ևս օգտագործվել է»,- ներկայացրեց Ա. Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատությունը պետք է լինի համարժեք հատուցվող համակարգ. Ջանջուղազյան
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան