Ընդամենը 4%-ով է գազի գինը բարձրանալու, բայց ոչ բոլորի համար. փոխվարչապետ
«Գազի գինն այսօր սահմանին 165 է, բայց սակագնի հաշվարկի մեջ 135-ի ռեժիմն է գործում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, սահմանին գազի գինը 150-ից դարձել է 165, բայց հաշվարկներում գործում է 135-ի ռեժիմը։ «2015 թվականի հունվարի մեկից, երբ գազի գինը 189 դոլարից իջավ՝ հասնելով 165 դոլարի, այդ ժամանակ ՀՀ-ում գազի սակագինը չիջավ․ «Սա նշանակում է, որ հինգ տարվա ընթացքում 40 մլրդից ավելի պլյուս ունի «Գազպրոմը»։ Եթե հիմա մենք շարունակում ենք, այլ կերպ ասած՝ գումարը կոմպենսացվում է»։
Արձագանքելով պատգամավորի խոսքին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն նշեց, որ ՀԾԿՀ կատարած հաշվարկում այդ ամենն արտացոլվում է։
«Այդ խնդիրները հաշվի առնված են, թե չէ հնարավոր չէր մի վիճակ, որ սահմանին գազի գինն ավելանա 15 դոլարով, իսկ մեզ մոտ սակագնի փոփոխություն չլիներ։ Իսկ հիմա սակագնի ավելացում ոչ բոլոր խմբերի համար է լինելու։ Ենթադրվում է, որ ընդամենը 4%-ով է գազի գինը բարձրանալու, բայց էլի եմ կրկնում՝ ոչ բոլորի համար»,- նշեց Մ. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱՀ-ի և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի բարեփոխում մեր օրակարգում կա. փոխվարչապետ
- Այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու. փոխվարչապետ