Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 7.3 մլն դեպք է հաստատվել
Աշխարհում կորոնավիրուսային վարակի 7 մլն 360 հազար 239 դեպք է հաստատվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի, հիվանդության հետևանքով մահացածների թիվը հասել է 416, 201-ի:
Նշվում է, որ անցած 24 ժամի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 121, 628 դեպք, մահացել է 4,924 մարդ: Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում հիվանդությունը հաղթահարել է 3 մլն 454 հազար 807 քաղաքացի:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն զգուշացնում է․ Կորոնավիրուսային ապատեղեկատվությունը կարող է սպանել
- Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներում