11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 23 հիվանդ է մահացել։ Ինչպես նշվում է պաշտոնական տվյալներում, նրանցից 18-ը մահացել են կորոնավիրուսի հետևանքով, հինգը՝ այլ հիվանդություններից։
Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է 566 նոր վարակակիր՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի։ Առողջացածների թիվն ավելացել է 240-ով՝ հասնելով 5466-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Ներողություն եմ խնդրում որոշ սխալների համար
- Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից. Մինասյան
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան