Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 2547 կազմակերպության գործունեությունը
ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով տեսչական մարմինների կողմից իրականացրած ստուգումների ամփոփ տվյալները:
«Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
10.06.2020-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
10.06.2020-ի դրությամբ իրականացվել է 26196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,-նշված է հաղորդագրությունում։