Արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարացվի.Փաշինյան
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի նոր 566 դեպք ենք արձանագրել: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները Հայաստանում: Այսինքն՝ մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Ուզում եմ կրկին արձանագրել, որ այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանը այդքան է: Այսօրվա արձանագրած դեպքերն արձանագրում են 7-14 օր առաջվա մեր վարքագիծը: Այսինքն՝ մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,-նշեց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու վերաբերյալ.
«Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով երկրում արտակարգ դրություն էր սահմանվել, վերացված չեն: Կառավարության որոշումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և այնտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի, չարածի և անելիքների մասին»,-տեղեկացրեց վարչապետը:
Փաշինյանը կրկին ընդգծեց, որ ունենք հնարավորություն 7-14 օր հետո զրոյացնելու կամ կանգնեցնելու վարակի տարածումը, քանի որ համավարակի կառավարումը գտնվում է մեզնից յուրաքանչյուրի ձեռքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան