Ադրբեջանում Իրանի դեսպանն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցիչներին
Ադրբեջանում Իրանի դեսպան Ջահանգիրզադեն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիին ու ներկայացուցիչներին։
Գյանջալին թվիթերում գրել է, որ դեսպանի հետ քննարկել են «օկուպացված Ղարաբաղում ներկայիս իրավիճակն» ու «դեսպանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու դատապարտել Հայաստանի օկուպացիան»։
Նշենք, որ օրերս Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի ժամանակ ցուցարարներն իրենց դժգոհությունն էին հայտնել Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
- Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան