Ամերիաբանկ. Հայաստանում կկայանա առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
Այսօր Հայաստանում կկայանա առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը՝ Digital Marketing Friday Conference-ը։ Օնլայն կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Ameriabank CJSC-ը։ Կոնֆերանսի «մուտքն» ազատ է։
Կազմակերպիչները խոստանում են, այն լինելու է շատ հետաքրքիր և իր տեսակի մեջ՝ եզակի։ Գլխավոր բանախոսն է աշխարհի ամենապարադոքսալ խոսնակ, «Funky Business» հայտնի բեսթսելլերի հեղինակ Կյել Նորդստրյոմը։
Կոնֆերանսի շրջանակներում ելույթներ են ներկայացվելու Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Շվեդիայից։ Ամերիաբանկը ունենալու է 2 խոսնակ, որոնք ներկայանալու են շատ հետաքրքիր ու յուրօրինակ թեմաներով։
Միջազգային Digital ուրբաթ երեկոյի կարգախոսն է «New World, New Priorities»։
Միջոցառումը կհեռարձակվի Skill և Ameriabank CJSC ֆեյսբուքյան էջերի ուղիղ եթերներով:
Օնլայն կոնֆերանսին կարող եք հետևել հղումով.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան