Էստոնիայում COVID-19-ի պատճառով աշխատանքը կորցրածներին կուղարկեն ելակ հավաքելու
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրածներին Էստոնիայի կառավարությունը կուղարկի մրգեր և հատապտուղներ հավաքելու։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարությանը։
Նշվում է, որ սոցիալական հարցերի և գյուղական կյանքի նախարարությունները, ինչպես նաև գործազրկության ֆոնդը, այդ նպատակների համար հատկացնում են մոտ 600 հազար եվրո: Ստեղծված աշխատավարձային ֆոնդը ելակ արտադրող ձեռնարկություններին կօգնի նպաստավոր պայմաններով վարձել տեղական աշխատուժ: Մյուս կողմից, էստոնացիները, ովքեր ճգնաժամի ժամանակ կորցրել են աշխատանքը, կկարողանան սեզոնային աշխատել, քանի դեռ չեն գտնի նոր մշտական աշխատանք:
Էստոնիայի իշխանությունները ակնկալում են, որ մինչև 750 մարդ, ովքեր աշխատանք չեն գտել, կկարողանան աշխատանք ստանալ, եթե համաձայն են օգնել ֆերմերներին:
Ուկրաինայի բնակիչները, որոնք վերջին տարիներին աշխատում էին ելակ հավաքելու ոլորտում, այժմ կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում մուտք գործել Էստոնիա:
Այս կապակցությամբ Էստոնիայի գյուղատնտեսական կազմակերպությունները դիմել են իշխանություններին ՝ ասելով, որ եթե արտասահմանյան աշխատուժ չի թույլատրվում երկիր մուտք գործել, ելակները կմնան դաշտերում և կհոտեն: