ԿՏՄ-ի մշտադիտարկումները Նոր Նորք վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:
«Ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում, որի ընթացքում նաև տրամադրվում են խորհրդատվություն և տրվում համապատասխան ցուցումներ :
Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն»,- նշված է հաղորդագրությունում: