Կարծում եմ, որ կառավարության մենեջմենթը կաղում է. Միքայել Մելքումյան
«Կարծում եմ, որ կառավարության մենեջմենթը կաղում է և այստեղ պետք է սթափ գնահատականներ հնչի, թե վերջին կադրային փոփոխությունների հիմքում, ինչ է եղել ընկած»,- ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պատգամավորը նկատեց, որ համաճարակի հաղթահարումից հետո, մոտ ապագայում տարբեր տեղեր քննարկվելու է այն հարցը, թե ինչը չի արվել այնպես, որ կարելի էր անել:
«Դրա համար իրավիճակից դուրս գալու գաղափարի շուրջը ֆորմուլան ճիշտ պետք է գտնվի՝ ինչպես, ում հետ խորհրդակցենք, ում հետ և ինչ քննարկենք, որպեսզի օպերատիվ դուրս գանք»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով հակաճգնաժամային ծրագրերին՝ Միքայել Մելքումյանը նկատեց, որ տուրիզմի, հանրային սննդի, հյուրանոցային ոլորտների 10 տոկոսն է պաշտոնապես ստացել աջակցություն, 90 տոկոսը չի ստացել, իսկ դրանք, վերջինիս կարծիքով, ռեալ աշխատատեղեր են:
«Մենք այս ձևով չգանք հասնենք օգոստոս, սեպտեմբեր և պարզվի, որ տնտեսական վիճակն շատ ավելի է վատթարացել, իսկ դա նշանակում է, որ այն հավաքները, որ դուք անում եք, չեմ ուզում բան ասել, միգուցե՝ չի բավարարում: Մենք ի՞նչ անենք՝ ասե՞նք, որ վիճակը լավանում է, դուք էլ շարունակեք անել նույն ձևո՞վ… Չենք կարող նման բան ասել, քանի որ տեսնում ենք, որ արդյունքներն այն չեն. ինչը որ մենք ակնկալում ենք»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքականությանը՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ կուսակցությունը հստակ մեսիջները տվել է, որևէ վիրավորական անձնական բան չեն ասում, բայց նաև ակնկալում են, որ այն, ինչ ասել են, ընկալվի հավուր պատշաճի:
«Փոխանակ լինի բովանդակային քննարկում, արձագանք, մենք դրանից դուրս ենք գալիս ուրիշ արձագանք ենք տալիս»,- վարչապետին դիմեց Միքայել Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին