Նաիրա Զոհրաբյան. Բերման է ենթարկվել 18 անձ
Ոստիկանության Արաբկիրի բաժին եկան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրիա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը։
«Հիմա մենք կմտնենք բաժանմունք, կզրուցենք բերման ենթարկված քաղաքացիների հետ, կփորձենք հասկանալ, թե ինչքանով է օրինական, որովհետև ինչքան տեղյակ եմ, նրանք եղել են չորս հոգով, պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց Զոհրաբյանը։
ԱԺ շենքի դիմացից բերման ենթարկված իրավաբան Ռոբերտ Հայրապետյանին ազատ արձակեցին։ Նա նշեց, իր նկատմամբ կայացվել է վարչական արձանագրություն ոստիկանների պահանջին չենթարկվելու համար։ Համարում է, որ արձանագրությունն անօրինական է, բողոքարկելու են։
«Զավեշտն այն է, որ միայնակ ակցիան վերաբերում էր հավաքների անցկացման տոտալ սահմանափակման դեմ»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իրենց այցելել է Գևորգ Գորգիսյանը, խոստացել է խնդիրը բարձրաձայնել ԱԺ-ում։
Նաիրա Զոհրաբյանը, դուրս գալով ոստիկանությունից, հայտարարեց, որ բերման են ենթարկվել 18 անձինք։ Ռուբեն Մելիքյանն ազատ է արձակվել։ Արթուր Դանեիլյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում է։
«Մենք հանդիպեցինք Արսեն Բաբայանի, Նարեկ Սամսոնյանի հետ։ Նրանք պնդում են, որևէ ակցիա չեն իրականացրել, դա չի եղել ակցիա, պահպանել են սոցիալական հեռավորությունը, ինչպես ԱԺ դիմաց Ռուբեն Մելիքյանն և երեք անձինք»,- ասաց Զոհրաբյանն ու հույս հայտնեց, որ առաջիկա ժամերի ընթացքում ոստիկանությունում գտնվողներն ազատ կարձակեն ու տուն կգնան։
Հիշեցնենք, որ ԱԺ շենքի դիմաց միայնակ ակցիա էին իրականացնում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արցախի երկրորդ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, ևս մեկ անձ։ Նրանք պահանջում էին քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների անցկացման ազատությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց հավաքվածներին բերման ենթարկեցին
- Փաստաբաններ. Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ապօրինի ազատությունից զրկված Ռուբեն Մելիքյանին
- Բերման ենթարկվածներին աջակցություն հատնելու համար բազմաթիվ մարդիկ հավաքվել են ոստիկանության դիմաց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժի
- Արսեն Բաբայանը փաստաբաններին խնդրում է այցելել ոստիկանության Արաբկիրի բաժին
- Ավետիք Իշխանյան. Ակցիա իրականացնողներին բերման ենթարկեցին ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար
- Ոստիկանը պահանջեց դադարեցնել ԱԺ շենքի դիմաց իրականացվող «միայնակ ակցիան»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան