Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը
Էրմիտաժի տնօրեն և ՌԴ թանգարանների միության նախագահ Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ իր ղեկավարած թանգարանը կարող է դռները բացել այցելուների համար հուլիսի կեսերին։ Նա ընդգծել է, որ թանգարանային նորմալ աշխատանքի վերադառնալու հարցում չարժե շտապել։
«Մենք ֆիզիկապես չենք կարող ուղղակի վերցնել ու բացել դռները, դա չպետք է այդպես լինի։ Ամեն ինչ պետք է արվի աստիճանաբար», - kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Պիոտրովսկին:
Նրա խոսքով, թանգարանում հետևելու են անվտանգության համար բոլոր սանիտարական պահանջները. այցելուներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով, որոնք կարելի է ձեռք բերել հատուկ տեղադրված սարքերից։
Հարակից հրապարակումներ`
- Վատիկանի թանգարանները բացվել են
- Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
- Սեուլում կարանտինից հետո բացված թանգարանները կրկին փակվում են
- Իտալիան բացում է առաջին թանգարանները
- ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա