Ռուբեն Մելիքյան. Հույս ունեմ՝ ԱԺ-ն կվերացնի հավաքներ անցկացնելու արգելքը
ԱԺ դիմաց միայնակ ակցիա իրականացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որ բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, վերադարձավ ոստիկանություն արդեն որպես փաստաբան։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին Արաբկիրի բաժնի մոտ՝ ինձ ու «Միայնակ ակցիա» իրականացնող անձանց համերաշխություն հայտնելու։ Երբ ինձ ձերբակալումից ազատելուց հետո դուրս եկա, որ շնորհակալությություն հայտնեմ, պարզվեց՝ տասնյակ մարդկանց ձերբակալվել են։ Սա խայտառակություն է, արդեն զավեշտալի է»,- նշեց նա։
Նրա ունեցած տեղեկություններով, ոստիկանություն են տարվել նույնիսկ իրեն աջակցելու համար ոստիկանության շենքի դիմաց եկած փաստաբանները։ Նրանց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու, Նոր Նորքի, Կենտրոնի բաժիններ։
«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր փաստաբաններին, մոտ երկու տասնյակ զանգեր եմ ստացել»,- ասաց Մելիքյանը։
Նա հույս ունի, ԱԺ-ն այսօր կվերացնի խաղաղ հավաքներ անցկացնելու արգելքը, թույլ կտա հավաք անցկացնել դիմակներով, հեռավարություն պահպանելով։
Հիշեցնենք, ամեն բան սկսվեց ԱԺ շենքի դիմացից, երբ չորս իրավաբաներ «Միայնակ ակցիա» էին իրականացնում՝ պահանջելով քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաք անցկացնելու ազատությունը։
Ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրանց աջակցություն հայտնելու համար ոստիկանության շենքի դիմաց հավաքվեց մի քանի տասնյակ քաղաքացի, այդ թվում քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ։ Նրանցից շատերին ևս ոստիկանությունը բերման ենթարկեց՝ հիմնավորելով, որ հավաքն անօրինական է։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց հավաքվածներին բերման ենթարկեցին
- Փաստաբաններ. Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ապօրինի ազատությունից զրկված Ռուբեն Մելիքյանին
- Բերման ենթարկվածներին աջակցություն հատնելու համար բազմաթիվ մարդիկ հավաքվել են ոստիկանության դիմաց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժի
- Արսեն Բաբայանը փաստաբաններին խնդրում է այցելել ոստիկանության Արաբկիրի բաժին
- Ավետիք Իշխանյան. Ակցիա իրականացնողներին բերման ենթարկեցին ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար
- Ռուբեն Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը «միայնակ ակցիա» են իրականացնում ԱԺ դիմաց