Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայք էջում՝ stopcov.ge:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 837 դեպք:
Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 697։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին