Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի
Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ
քույր կամ եղբայր:
Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։
Հունիսի 11-ից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝ 17514 հայտագրված։
Նշվում է, որ հայտագրման ընթացքում ծրագրային և տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։
Երևանի և մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ ժամանակում։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն ավելի քան 11 հազար դիմորդ լրացրել է հայտադիմումը
- Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց գրանցումը