«Իրատես». Իշխանությունների դեմ կպայքարեն երկու փուլով. Ինչ է լինելու միջանկյալ փուլում
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
ա) Փաշինյանի հեռացում` հրաժարականի կամ խորհրդարանական վերադասավորությունների ճանապարհով. կոնսենսուսային համաձայնություն կա, որ անկախ բոլոր կարգի անհամաձայնություններից` այս փուլում բոլորով հանդես են գալիս «մեկ դեմքով», առանց առարկությունների շեշտադրման:
բ) Երկրորդ փուլում, երբ Փաշինյանը հեռացված կլինի, կնստեն սեղանի շուրջ` յուրաքանչյուր ուժ իր ճանապարհային քարտեզով, առաջարկով։ Այդ փուլում ևս որոշակի հավակնությունների զսպում պետք է լինի, որովհետև ընտրվելու է միջանկյալ-անցումային վարչապետ, որն իրավիճակը շտկելու, երկիրը բոլորի օգնությամբ կորոնովիրուսային վակուումից հանելու, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու հարցը կլուծի։ Դրանից հետո արդեն ընտրություններիը կորոշեն` որ ուժը կամ ուժերը կղեկավարեն երկիրը:
Միջանկյալ փուլում կարևորվում են ոչ այնքան վարչապետի, որը կլինի քաղաքական դեմք, որքան փոխվարչապետների անունները, որպես իրական մենեջերների. տրվում են Հրանտ Բագրատյանի, Արմեն Գևորգյանի և էլի մի քանիսի անունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: