«Հրապարակ». Անդրանիկ Միրզոյանի որդին նոր պաշտոն ունի. Նրանք երկուսն էլ «նախկիններից» են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ և Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։ Այսինքն՝ և՛ նա, և՛ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: