Տնտեսություն 17:32 12/06/2020

Ապրիլին գրանցված աշխատողների թիվը կրճատվել է ավելի քան 12 հազարով.ՊԵԿ պաշտոնյա

Ապրիլ ամսվա ընթացքում գրանցված աշխատողների կրճատման թիվն ավելի քան 12 000 է եղել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը՝ ներկայացնելով 2020 թվականի հունվար-մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերի ցուցանիշները:

Վարչության պետը հայտնեց, որ շատ հարկ վճարողներ չեն ազատել իրենց աշխատակիցներն, բայց քանի որ ապրիլ ամսին տնտեսական գործունեության սահմանափակումների ակտիվ ամիսն էր՝ աշխատավարձ չի հաշվարկվել և եկամտի հարկման զրոյական բազա է կիրառվել 74 հազարից ավելի աշխատակիցների համար:

Բանախոսը հայտնեց, որ եկամտային հարկի գծով միայն ապրիլ ամսին՝ մարտի համեմատ շուրջ 2.6 մլրդ դրամի պակաս հավաքագրում է եղել: Շրջանառության հարկի գծով ևս արձանագրվել է նվազում 7 տոկոսի չափով և այն, ըստ Արթուր Հակոբյանի, միայն համավարակով պայմանավորված չէ, այլ այն հանգամանքով, որ 2020 թվականից մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ընկերություններն  ազատվել են որոշակի հարկեր վճարելուց:

ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ համաճարակի պայմաններում էլ ոչ պակաս հետևողական են եղել հարկ վճարողների պարտականությունների կատարման գործընթացի վերահսկողության առումով:

Արթուր Հակոբյանի խոսքով, մարտ-ապրիլին իրականացվել է 3565 թեմատիկ ստուգում, որից 2743-ը եղել է ՀԴՄ կիրառության կանոնների ուղղությամբ և արձանագրվել է 1739 խախտման դեպք:

Չգրանցված աշխատողներին արձանագրելու նպատակով իրականացվել է 329 ստուգում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 406 չգրանցված աշխատող: Միայն հսկիչ դրամարկղային կտրոնների տրամադրման ուղղությամբ, ըստ ՊԵԿ պաշտոնյայի, ապրիլ ամսին կատարվել է 864 ստուգայց, որից 596-ի դեպքում արձանագրվել են խախտումներ:

Արթուր Հակոբյանը նաև հայտնեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են մուծել 245.6 մլրդ դրամ, որը 24.6 մլրդ դրամով, կամ 11 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամակահատվածի համեմատ։

Բանախոսը հավաստիացրեց, որ այն միայն առաջին եռյակի, կամ հնգյակի հավելյալ վճարները չեն, այլ ապահովվել են ամբողջ 1000 վճարողներից համաչափ:

«Օրինակ 100-րդ հորիզոնականի հարկ վճարողն 13 տոկոսով ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարի 100-րդ հորիզոնականի հարկ վճարողը: Ստորին շեմը՝ 1000-րդ հարկ վճարողը շուրջ 10 տոկոսով ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարի այդ նույն հորիզոնականը զբաղեցրածը»,- նկատեց բանախոսը:

Արթուր Հակոբյանը հայտնեց, որ հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 583.6 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը 581 մլրդ դրամ է եղել: Այսինքն, ըստ բանախոսի, այս տարի 2,2 տոկոսով ավելի է հավաքագրվել նախորդ տարվա 5 ամիսների համեմատ:

«2.2 տոկոս աճը բավականին հեռու է մեր հիմնավորված ակնկալիքներից և առանձին հարկերի գծով և առանձին ամիսներին գրանցվել է նաև նվազումներ»,- հայտնեց Պեկ պաշտոնյան և տեղեկացրեց, որ ԱԱՀ-ի գծով նախորդ տարվա համեմատ նվազումները ապրիլին կազմել է շուրջ 16 տոկոս, իսկ մայիս ամսին՝ 24 տոկոս:

Արթուր Հակոբյանը, սակայն հույս հայտնեց, որ հոնիսին ավելի լավ ցուցանիշ կլինի, քանի որ այդ երկու նվազումները եղել են տնտեսական գործունեության սահմանափակումների պատճառով:

Եկամտային հարկի գծով նույնպես կա պակաս հավաքագրում, որը սակայն, ըստ բանախոսի, կապված է 2020 թվականի հունվարից ուժի մեջ մտած համահարթ 23 տոկոս դրույքաչափով, որը փոխարինեց նախկին 28 և 36 տոկոսներին:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Զանգեզուր»-ի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ հնգյակում չէ՝ Արթուր Հակոբյանը նշեց, որ այն պայմանավորված է պղնձի գնի անկմամբ և հարկային պարտավորությունների հետաձգմամբ, որոնք պետք է կատարվեին մարտին և հավաստիացրեց, որ որևէ ապառք չկա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Երեխաները սկսկել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}