Twitter-ը Թուրքիայում ավելի քան 7000 կեղծ օգտահաշիվ է արգելափակել
Twitter սոցիալական ցանցը 7․340 կեղծ և առգրավված օգտահաշիվ է փակել, որոնք զբաղվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) քարոզչությամբ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Այս տարվա սկզբին օգտահաշիվներ ենք հայտնաբերել, որոնք համակարգված կերպով զբաղվել են Թուրքիայի օգտատերերի թիրախավորմամբ և կեղծ գործունեությամբ։ Բացի այդ, այս օգտահաշիվներով ուժեղ աջակցություն է ցուցաբերվել նաև (Թուրքիայի) նախագահ Էրդողանին»,- նշված է Twitter-ի տարածած հայտարարությունում։
Նշվում է՝ տեխնիկական վերլուծություններից պարզվել է, որ այդ օգտահաշիվներից շատերը ցանցային են և կապ են ունեցել Թուրքիայում իշխող կուսակցության երիտասարդական թևերի հետ։
Այդ ցանցում կան նաև հաշիվներ, որոնք առգրավվել և կիբեռ հարձակման են ենթարկվել իշխանությանը մոտ կանգնած շրջանակների կողմից, քանի որ զբաղվել են Էրդողանի և կառավարության քննադատությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան