Twitter-ն արգելափակել է հազարավոր քարոզչական հաշիվներ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի հետ կապված․ DW
Twitter սոցիալական ցանցը ջնջել է ավելի քան 32 հազար ակտիվ հաշիվ, որոնք, ըստ ընկերության, տարածել են քարոզչական տեղեկատվություն՝ ելնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի կառավարությունների շահերից: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
1152 հաշիվներ կապված են եղել Ռուսաստանի հետ։ Twitter-ը կարծում է, որ դրանք բոլորն էլ կապված են «Актуальная политика» կայքի հետ, որն «աջակցում է քաղաքական քարոզչությանը Ռուսաստանում՝ պետության օժանդակությամբ»:
Հուլիսի 12-ին Twitter-ի հայտարարության մեջ ասվում է, որ հաշիվների այս ցանցը արգելափակված է՝ մանիպուլյացիայի դեմ պայքարի քաղաքականությունը խախտելու համար, մասնավորապես այն պատճառով, որ նրանք զբաղվում էին քաղաքական նպատակներով ոչ բնօրինակ տեղեկատվություն տարածելով:
Ջնջված հաշիվների ճնշող մեծամասնությունը` 23,750 ակտիվ հաշիվ, կապված էին Չինաստանի հետ: Այս էջերի հեղինակները փառաբանել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության գործունեությունը և տարածել մանիպուլյատիվ կամ քարոզչական զեկույցներ կորոնավիրուսային համաճարակի, Հոնկոնգում բողոքի ցույցերի և Թայվանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի միավորումը Չինաստանի հետ ՉԺՀ ղեկավարության հայտարարված նպատակն է: Twitter- ը նաև հայտնաբերել և արգելափակել է ավելի քան 150,000 բոտ հաշիվներ:
Բացի այդ, Twitter-ը ջնջել է 7340 հաշիվներ, որում հրապարակվում էին հաղորդագրություններ՝ ի աջակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան