Աշխարհում կանխատեսվում է մանկական աշխատանքի կտրուկ աճ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաները ստիպված սկսելու են աշխատել։ Միևնույն ժամանակ այն երեխաները, որոնք արդեն աշխատում էին, կարող է հայտնվեն ավելի խիստ պայմաններում։ Նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
«Քանի որ համավարակը վնաս է հասցնում ընտանեկան եկամուտներին, իսկ աջակցություն չեն ստանում, շատերը կարող են երեխաներին աշխատանքի ուղարկել»,-Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զգուշացրել է ԱՄԿ գլխավոր տնօրենը։
Բացի այդ, համավարակի պատճառով շատ դպրոցներ փակ են։ Աշակերտները, որոնք ստիպված են ընդհատել իրենց կրթությունը, դառնում են աշխատուժ: Անգամ ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսումից հետո, ըստ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ոչ բոլոր ծնողները գումար կունենան իրենց երեխաների կրթության համար։ Դպրոցների փակումն արդեն ազդել է 130 երկրների միլիարդ աշակերտի վրա:
«Գենդերային անհավասարությունը կարող է վատթարանալ, քանի որ աղջիկները հատկապես խոցելի են գյուղատնտեսության և տնային տնտեսությունների շահագործման համար», - ավելացրել են կազմակերպությունից։
ԱՄԿ հաշվարկներով, աշխարհում 5-17 տարեկան 152 միլիոն երեխա ստիպված է աշխատել կամ ստրկության մեջ է: Նրանցից 73 միլիոնը զբաղվում է վտանգավոր աշխատանքներով: Երեխաների աշխատանքի հետ կապված ամենալուրջ իրավիճակը Աֆրիկայում է: Այնտեղ ապրող բոլոր երեխաների հինգերորդ մասը աշխատում է:
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար կերակուրից
- ՅՈՒՆԻՍԵՖ.երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ
- Յունիսեֆ. Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան
- ՅՈՒՆԻՍԵՖ. Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել