Աշոտ Ղուլյանը իր՝ Արարատ Միրզոյանի խորհրդական նշանակվելու մասին
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը համաձայնել է լինել Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջում.
«Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս:
Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները