Թանդիլյան. Բուժաշխատողներն արդեն բախվում են սոցիալական խնդիրների
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է այս պայմաններում հստակ սոցիալական երաշխիքներ առաջարկել բուզանձնակազմին, որոնք այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում առաջամարտիկներն են։
Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ նա ասաց, որ, օրինակ, կարող են հայտարարել՝ միջին աշխատավարձի չափով կստանան լրացուցիչ աշխատավարձ. «Սա արդեն հնչում է որպես սոցիալական երաշխիքի փաթեթ, քան տեղային տարբեր ձևով այդ հարցերին անդրադառնանք, լուծումներ տանք։ Նման կարգավորման անհրաժեշտություն կա, որովհետև բժիշկների, բուժաշխատողների հետ, ում հետ մենք շփվում են, ակնհայտ է, արդեն բախվում են սոցիալական խնդիրների։ Օր առաջ պետք է այս լուծումն առաջարկել իրենց»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ արվում է, նախարարի հետ այդ հարցն անընդհատ քննարկում են։
«Առայժմ դեռ այդ հարցով ամբողջական լուծում չունենք պոլիկլինիկական համակարգում, բայց այդ հարցն էլ, համոզված եմ, առաջիկայում պատշաճ լուծումներ կգտնենք, որովհետև պոլիկլինիկաները նոր են ներգրավել պրոցեսի մեջ, որոշակի ճշգրտման կարիք ունենք։ Ինչ վերաբերվում է հենց կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, իրենց հետ կապված հենց այդպես էլ արվում է»,- ասաց նա։
Ն. Փաշինյանը նշեց, որ իր տեղեկացվածությամբ բոլոր ներգրավված մարդիկ ստանում են բավական բարձր աշխատավարձ։
«Նախարարին էլ ասել եմ, որ կառավարությունն այս պայմաններում առողջապահական համակարգի համար ոչինչ չի խնայի, իհարկե, որոշակի տրամաբանության սահմաններում»,- ասաց կառավարության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրիխանյան. Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու ավանդույթը թարգեք, տրագեդիայից եմ խոսում
- Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ
- Վարչապետը հայտնեց, թե որ դեպքում կառավարությունը կգնա տոտալ «լոք դաունի»
- Բադասյան. Այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ
- Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան