Փաշինյան. Պետք է ոմանց նկատմամբ այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա
«Կարծում եմ՝ վերջին երկու տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ։ Պետք է ոմանց նկատմամբ այնքան ուժ կիրառեն, հեսա շատ շուտով, որ ընդհանրապես ծպտունները դուրս չգա»,-ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում ոստիկանությունը չպետք է վախենա գործել, ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի, գործի դուխով, վստահ, բայց նաև՝ օրինական։
«Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա։ Ոչ՝ կանոնները, օրենքները խախտողները, հանցագործները պետք է պատերի տակով ման գան, ոստիկանությունը պետք է լինի ամենակաևորը՝ դուխով։ Ոստիկանությունը ոնց որ այս երկրի թիվ մեկ թշնամին է։ Ոչ՝ բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին, և այդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողներն ընդհանրապես պետք է մտնեն իրենց ծակերը»,- ասաց Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են լինում՝ պետք է. վարչապետ
- Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ
- Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան