Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց հավաքվածներին բերման ենթարկեցին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց ԱԺ շենքի մոտից բերման ենթարկվածներին աջակցելու եկած «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը համոզված է՝ այդտեղ ընթացող հավաքը չեն ցրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի կարծիքը ճշտել չեն կարողանում։
Հիշեցնենք, որ այս պահին վարչապետն ԱԺ-ում է ու ներկայացնում է արտակարգ դրությունը երկրում երրորդ անգամ երկարաձգելու վերաբերյալ նախագիծը։
«Ես ուզում եմ հասկանալ, թե բերման ենթարկելով ի՞նչ խնդիր են լուծում։ Ռուբեն Մելիքյանը միայնակ կանգնած էր ԱԺ դիմաց, նրան բերման ենթարկեցին։ Այս պահին այստեղ հավաքված է մոտ 60 մարդ, նրանց բերման չեն ենթարկում։ Այստեղ որևէ տրամաբանություն չենք տեսնում»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Նա նշում է, քանի որ ոստիկանությունը հրահանգ չունի Նիկոլ Փաշինյանից, այդ պատճառով ոստիկանության բաժնի դիմաց հավաքվածներին բերման չի ենթարկում։
«Կա Փաշինյան, կա հրահանգ, չկա Փաշինյան, չկա հրահանգ։ Հենց Փաշինյանը ազատվի, երևի ինչ-որ զարգացում կլինի, միանշանակ ոստիկանությունը հրահանգավորված է աշխատում, փաստ է, որ հիմա հրահանգ չկա»,- ասաց նա։
Ավելի ուշ, ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը, կոչին չհետևելու համար սպառնացին կենթարկել պատասխանատվության։ Հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանները բերման ենթարկեցին նախ Արսեն Բաբայանին, ապա Արթուր Դանիելյանին, ևս մի քանի տասնյակ քաղաքացիների։ Մի մասին ոստիկանական մեքենաներով տեղափոխեցին այլ բաժիններ։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվածներին աջակցություն հատնելու համար բազմաթիվ մարդիկ հավաքվել են ոստիկանության դիմաց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժի
- Արսեն Բաբայանը փաստաբաններին խնդրում է այցելել ոստիկանության Արաբկիրի բաժին
- Ավետիք Իշխանյան. Ակցիա իրականացնողներին բերման ենթարկեցին ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար
- Ոստիկանը պահանջեց դադարեցնել ԱԺ շենքի դիմաց իրականացվող «միայնակ ակցիան»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան