Զբոսաշրջիկները ստիպված կլինեն ոտքով բարձրանալ Էյֆելյան աշտարակ
Հունիսի 25-ին Էյֆելյան աշտարակը վերաբացվում է, բայց յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է այցելել այն, ստիպված կլինի ոտքով բարձրանալ աստիճաններով:
Կարանտինի սահմանափակումների թուլացման պատճառով թույլ է տրվել վերաբացել աշտարակը զբոսաշրջիկների համար, բայց այցելուները հնարավորություն կունենան բարձրանալ միայն երկրորդ հարկը, որը 674 աստիճան է և գետնից բարձր է 115 մետր: Ավելի վերևի հարկերը փակ են լինելու։ Այս մասին գրում է MigNews-ը։
Չնայած այն բանին, որ Էյֆելյան աշտարակի վերելակները պատշաճ կերպով աշխատում են, դրանք կմնան փակ՝ հիգիենայի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները