Ուշադրություն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստի ընթացքում ամփոփիչ ելույթի ժամանակահատվածն օգտագործեց ընդամենը մեկ հայտարարություն անելու համար:
«Ուշադրություն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև Ձեր կողմից տանը պատրաստված դիմակներ:
Սիրելի հայրենակիցներ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները և բոլոր նրանց, որոնք անսալով իմ այս կոչին, կպահպանեն հակահամաճարակային կանոները:
Կրկին անգամ ուշադրություն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց վարչապետը նույնը կրկնելով մի քանի անգամ՝ մինչև լրացավ սահմանված տասը րոպե ժամանակը:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ, որ կառավարության մենեջմենթը կաղում է. Միքայել Մելքումյան
- Պարո՛ն վարչապետ, դուք շատ եք խաղում մարդու բարոյական արժանապատվության հետ. Սամսոնյան
- Փաշինյան. Կառավարությունում եղել են մի քանի պաշտոնանկություններ՝ կապված հանձնարարականների չկատարման հետ
- Փաշինյան. Պետք է ոմանց նկատմամբ այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա
- Փողը ձեռքներս չենք կարողանում հզորություններն ավելացնելու համար սարքավորումներ ձեռք բերել. վարչապետ
- Թանդիլյան. Բուժաշխատողներն արդեն բախվում են սոցիալական խնդիրների
- Ինչո՞ւ ավելի վաղ չէիք ներգրավում մարզային հիվանդանոցները՝ COVID-19-ի դեմ պայքարում. Սամսոնյան
- Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան