Կարեն Բեքարյան. Ժամ շուտ հեռացե՛ք պարոն Մնացականյան
ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ Կարեն Բեքարյանի համոզմամբ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Իր պնդման համար որպես հիմնավորում նա նշում է Ադրբեջանում Իրանի դեսպանի հանդիպումը «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցիչների հետ։
Բեքարյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«Իսկ մեր արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը չի՞ ուզում մինչև իր շուտափույթ հեռանալը՝ շնորհակալություն հայտնել շատ «արդյունավետ աշխատանքի» համար արտգործնախարարության Իրանի ուղղությամբ աշխատող իր գործընկերներին և խորհրդարանի Իրանի հետ բարեկամության խմբի անդամներին:
Հակառակն անազնիվ կլինի, եթե չաշխատելու համար երեկ շնորհակալություն էր հայտնում խորհրդարանի եվրոպական ուղղությամբ «զբաղվող» ներկայացուցիչներին, այն դեպքում՝ երբ արդեն առկա էր Եվրոպական խորհրդարանի եռյակի խայտառակ հայտարարությունը, հիմա էլ նույն տրամաբանության մեջ, իր համար առիթ կա՝ շնորհակալ լինելու իրանական ուղղության համար:
Ժամ շուտ հեռացե՛ք պարոն Մնացականյան,
բանը-բանից՝ վաղուց անցել է...»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում Իրանի դեսպանն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցիչներին
- Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
- Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան