Փաշինյան. Կառավարությունում եղել են մի քանի պաշտոնանկություններ՝ կապված հանձնարարականների չկատարման հետ
«Ոչ մի երաշխիք չկա, որ առանց այս սահմանափակումների կիրառմամբ հիմա կլինեինք ավելի վատ վիճակում»,- Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանի հարցին, որ փաստացի ասվում է՝ այս իրավիճակում միակ ճանապարհը քաղաքացիների վարքագծային փոփոխություններն են, կիրառված արտակարգ դրության իրավական ռեժիմը, «լոք դաունը» չի օգնել, այդ դեպքում ինչո՞ւ է երրորդ անգամ այն երկարաձգվում արտակարգ դրությունը, մինչդեռ կարելի էր սոցիալական գովազդներ, միջոցառումներ կազմակերպել ուղղված վարքագծային փոփոխությանը։
Վարչապետը նշեց, որ եթե ուրիշ որևէ մեկը կարողանա այլ բանաձև առաջարկել, իրենք կլսեն, կգնահատեն էֆեկտիվությունը։
«Իսկ այս իրավիճակում մի գործողության վրա հույս դնելը, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասաց վարչապետը։
Ն. Փաշինյանի խոսքով, եղել են սոցիալական տասնյակ հայտարարություններ, ելույթներ, հոլովակներ, նաև վարչական և սահմանափակող պատժիչ գործողություններ և այդ ամենի արդյունքում է, որ պետք է կարողանան վիճակը հաղթահարել։
«Բայց այդ ամեն ինչի հիմքում անկյունաքարը մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագիծն է»,- ասաց կառավարության ղեկավարը։
Նա նշեց, որ կառավարությունում եղել են մի քանի պաշտոնանկություններ, որոնք պայմանավորված էին հենց հակամահամաճարակային կանոնների հետ կապված առաջադրված խնդիրների ու հանձնարարականների չկատարման հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փողը ձեռքներս չենք կարողանում հզորություններն ավելացնելու համար սարքավորումներ ձեռք բերել. վարչապետ
- Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են լինում՝ պետք է. վարչապետ
- Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ
- Վարչապետը հայտնեց, թե որ դեպքում կառավարությունը կգնա տոտալ «լոք դաունի»
- Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան