Առաջիկա օրերին դեպի Հայաստան մի քանի չվերթներ կիրականացվեն
Առաջիկա օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից ու Բելառուսից դեպի Հայաստան չվերթներ կիրականացվեն։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են.
Հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):
Հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):
Հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):
Հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):
«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հորդորում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին