Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։
Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան