Ռուբեն Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը «միայնակ ակցիա» են իրականացնում ԱԺ դիմաց
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց «միայնակ ակցիա» է իրականացնում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։
Նա հիշեցրեց, որ կառավարությունը քիչ առաջ որոշում է կայացրել արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգել, իսկ ԱԺ-ն այսօր պատրաստվում է քվեարկել այդ նախագիծը։ Արտակագ դրության պայմաններում արգելվում են հավաքների անցկացումը։
Սա իրավապաշտպանական, ոչ թե քաղաքական ակցիա է»,-ասաց Ռուբեն Մելիքյանն ու վստահություն հայտնեց, որ այլ քաղաքացիներ նույնպես կիրականացնեն համանման «միայնակ ակցիաներ»։
«Երեկ մենք տեսանք, որ տեղի ունեցավ մի խայտառակ բան։ Եվրոպական որոշ կառույցներ հանդես եկան Արցախի վերչաբերյալ մտահոգիչ հայտարարությամբ։ Ինչո՞ւ օրինակ ՀՀ քաղաքացիները չեն կարող հնալ ԵՄ ներկայացուցչության շենքի դիմաց ու ակցիա իրականացնել»,-ասաց նա։
Իրավապաշտպանն ընդգծեց, արտակաչգ դրության պայմաններում արգելվում են հակակշիռ բողոքի ակցիաները, մյուս կողմից ընդունվում են օրենքներ, կոնվենցիաներ, տարբեր հետապնդումներ են իրականացվում։
Մելիքյանն ընդգծեց, այս պահին խորհրդարանն է ի զորու չեղարկիել այդ սահմանափակումները։
Ակցիայի ընթացքում նրան միացավ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հավաքների տոտալ արգելքի պահպանումն անհանդուժելի է
- Վանեցյան. Արտակարգ դրության երկարաձգումը չունի այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումը
- Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում.Մելիքյան
- Արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարացվի.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան