Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
«Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, հակամահաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում։ Սա մեր ամենամեծ պրոբլմեն է»,- կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն, ըստ էության, արտահայտում են, թե բոլորն ինչպես են պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավարությունը պահպանելու, ձեռքերն ախտահանելու հակահամաճարակային կանոնները։
«Այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։
Նա նշեց, որ իհարկե, պետք է արձանագրել, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները կանոնների պահպանման մակարդակն ու որակը բարձրացնելու ուղղությամբ։
«Բայց այստեղ մեր հիմնական անելիքը յուրաքանչյուր քաղաքացու անելիքի մեջ է պարփակվում», - ասաց Ն. Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով, առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելն ու տեղորոշելն այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա, սուտ է, նման բան գոյություն չունի։
«Կարծում եմ՝ պետք է սրանով լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք ու կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը, գործունեության շարժառիթները, կապերը։ Սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել։ Կարծում եմ՝ սրանով պետք է զբաղվեն նաև օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությունների գալ», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով հիվանդ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- Արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարացվի.Փաշինյան
- Կան ուժեր ,որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր.Փաշինյան
- Այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը. Նիկոլ Փաշինյան
- 11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին