Լիբանանահայ լրագրող Նշան Տեր Հարությունյանը դարձել է սպառնալիքների թիրախ
Լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանը դարձել է սպառնալիքների թիրախ։ Ինչպես գրում է «Արևելքը», լրագրողը, որ «Թոք շոու» է վարում «Ալ Ժատիտ» հեռուստաալիքով, հյուրի՝ քաղաքական գործիչ Ուիամ Ուահապի հետ տարբեր թեմաներ քննարկելու ժամանակ խոսել է նաև Թուրքիայի ժխտական դերի մասին, որից հետո թիրախ է դարձել իրենց Թուրքիայի մոտիկ համարող արմատական շրջանակների համար։
Նշվում է, որ այդ կասկածելի անձերից շատերը ոչ միայն պաշտպանում են Էրդողանին ու Թուրքիային, իրենց համարելով Օսմանեյան կայսրության հետևորդներ ու ժառանգորդներ, այլ նաև քայլ առաջ անելով արդարացնում են Օսմանյան կայսրության հակահայ քայլերն ու գործած աններելի Ցեղասպանությունը։
Մասնավորապես թվիթերի տեղի ունեցած անպարկեշտ խոսակցություններով չբավարարվելով, այդ անձերը և Թուրքիայի հետ որոշ կապեր ունեցող անհատները խմբեր կազմելով հասել են «Ալ Ժատիտ» կայանի փողոց և հայության հասցեին վանկարկումներ կատարելով պարզել են Թուրքիայի դրոշները։
Ասվում է, որ, ըստ երևույթին, Սիրիայից ու Լիբանանից հետո Անկարան կփորձի ներթափանցման կենտրոն դարձնել Լիբանանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին