Ոստիկանը պահանջեց դադարեցնել ԱԺ շենքի դիմաց իրականացվող «միայնակ ակցիան»
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անհեթեթ է որակում հավաքների արգելքի մասին որոշման երկարաձգումը։
«Սա ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում է, այլև Սահմանդրության, օրենսդրության, կոնվենցիաների, որոնք մենք միացել ենք։ Ինձ շատ բարկացրեց դեպքը, երբ մարդը միայնակ ակցիա է իրականացնում կառավարության դիմաց, ոստիկանները հեռացնում են նրան»,-ասաց Ալավերդյանը։
Նա էլ պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնել, արդարացի է համարում այդ պահանջը։
«Համավարակի օրերեին իշխանությունը հայտնվել է անօգնական վիճակում, և դիմել է ամենահեշտ ու կտրուկ մեթոդին՝ հավաքների արգելքին։ Ես բարձրացնում եմ իմ բողոքի ձայնը արտակարգ դրության պայմաններում նման անհեթեթ արգելքների վերաբերյալ»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ հավաքների արգելքը չի բխում նաև պետության, իշխանությունների շահերից։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի շենքի դիմաց «միայնակ ակցիա» են իրականացնում Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիս Ալավերդյանը, Արցախի երկրորդ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Մինչ հավաքի պահանջի, նպատակի մասին խոսում էին ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նրանց մոտեցավ ոստիկանության մի ավագ լեյտենանտ, պահանջեց դադարեցնել հավաքը, մինչև վերջանա արտակարգ դրությունը։
«Հարգելի քաղաքացիներ, չի թույլատրվում հավաքները, խնդրում եմ կատարեք մեր օրինական պահանջը։ Չի թույլատրվում հավաքվել, գոյություն ունի կորոնովիրուսային իրավիճակ, չեք պահպանում կանոնները»,-ասաց ոստիկանը։
Նա ապա դժգոհեց, մայթը փակ է, քաղաքացիները ստիպված են շրջանցել։
Ակցիայի մասնակիցները հակադարեցին՝ կրում են դիմակներ, պահպանում են սոցիալական հեռավորություն, իրենք ոչ թե հավաք են իրականացնում, այլ «միայնակ ակցիա»։
Հարակից հրապարակումներ`
- Բադասյան. Այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ
- Ռուբեն Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը «միայնակ ակցիա» են իրականացնում ԱԺ դիմաց
- Ռուբեն Մելիքյան. Հավաքների տոտալ արգելքի պահպանումն անհանդուժելի է
- Վանեցյան. Արտակարգ դրության երկարաձգումը չունի այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին