Վրաստանի և Հայաստանի առողջապահության մասնագետների միջև կայացել է վիդեո-կոնֆերանս
Վրաստանի և Հայաստանի առողջապահության մասնագետների միջև կայացել է վիդեո-կոնֆերանս: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարության ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները: Առցանց հանդիպմանը կողմերը փոխանակվել են կլինիկական հարցերի մասին փորձով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Զրույցը վերաբերել է կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման մեթոդներին: Զրուցել են թեստավորման ալգորիթմի և այն դեղամիջոցների մասին, որոնք կկիրառեն բուժման ժամանակ:
«Այս հանդիպումը կոնկրետ նվիրվել է կլինիկական մենեջմենթի հարցերին և մենք կիսվել ենք փորձով, թե ինչպես են Վրաստանում և Հայաստանում կառավարվում կլինիկական դեպքերը: Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, նախանշվել է ևս մեկ հանդիպում: Հայ գործընկերների համար հետաքրքիր է Վրաստանի մոտեցումը և ռազմավարությունները, որը Վրաստանին հնարավորություն տվեց զսպել վարակի տարածումը: Մենք, բնականաբար, պատրաստ ենք կիսվել փորձով և մանրամասն խոսել այդ մասին»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, այն փաստը, որ հայկական և վրացական կողմերի միջև կայացել է հաղորդակցություն, դրական իրադարձություն է:
«Դուք գիտեք, որ նրանց կողմից արվել են անմտածված և անընդունելի հայտարարություններ, որոնք հեռու էին իրականությունից, որին մենք պատշաճ կերպով պատասխանեցինք: Ուստի, այդ միջադեպն արդեն անցյալում է և մենք պետք է համագործակցենք: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ կորոնավիրուսի կառավարման մեր սկզբունքները ամենալիարժեքն են և այդ պատճառով է, որ Եվրոպայում մեկ միլիոն բնակչի համար ունենք մահացության ամենացածր ցուցանիշը: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ պացիենտների բուժման և կառավարման հարցերում նրանց մոտեցումները ևս շատ լավն են: Կլինիկական կառավարման թեման սպառեցինք և վաղվանից կսկսվեն առցանց-հանդիպումներ, որոնք ավելի կարևոր են, հատկապես այն առումով, որ Հայաստանում արձանագրված է նոր դեպքերի աղետալի թիվ և վաղը կխոսենք համավարակը շրջանակ բերելու մասին»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին