Օսմահայ գեղանկարիչների կտավների ցուցահանդես Թուրքիայում
Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված 2-րդ ցուցահանդեսն է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում 2019-ի դեկտեմբերի 20-ից 2020-ի հունվարի 20-ը անցկացված «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը կբացվի նաև Անկարայում: Այն բաց կլինի այցելուների համար հունիսի 12-ից օգոստոսի 30-ը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հիշեցնում, որ հայերը կայսրությունում մեծ հռչակ են վայելել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:
«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:
Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա